Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը վաճառել են իրենց «երազանքի տունը»

3 տարի շարունակ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը զբաղվում էին իրենց երազանքի տան վերանորոգման աշխատանքներով, սակայն ապրել տանը, որի վերանորոգումը նրանց ավելի թանկ արժեցավ, քան անշարժ գույքը, վիճակված չէր:

Ինչպես հայտնի է դարձել, հայտնի ամուսինները վաճառել են իրենց էլիտար առանձնատունն ավելի ցածր գնով, քան այդ մասին հայտարարվել էր: Տաբլոիդները հայտնում են, որ Քարդաշյանն ու Ուեսթը տունը վաճառել են 18 մլն դոլարով, այնինչ նախատեսվում էր տան համար 20 մլն դոլար ստանալ:

Qim (3) Qim (2) Qim (1) Qim (2) Qim (1)

Տոսկանայի ոճով առանձնատունը՝ լողավազանով ու այգիներով, հիմա իդեալական վայր կլինի ուրիշի համար: Տան վաճառքը գաղտնի է ընթացել, անշարժ գույքի շուկայում ոչ ոք տեղյակ չի եղել առանձնատան վաճառքի մասին:

1000 ֆուտանոց տունն ամուսինները գնել էին 2013թ. 9 մլն դոլարով՝ վերածելով այն հեքիաթային վայրի:

Զույգի երկրպագուները տարակուսում են՝ արդյո՞ք դա նշանակում է, որ ամուսինների գործերն այդքան վատ են, կամ արդյո՞ք նրանք պատրաստվում են ամուսնալուծվել:

Վերանորոգման պահից ի վեր Քիմն ու Քանյեն, իսկ հիմա՝ նաև նրանց երկու փոքրիկները, ապրում են Քիմի մոր՝ Քրիս Ջենների տանը:

Օրերս կինը 2,3 միլիոն դոլարով Կալաբասասում իր որդու՝ Ռոբի համար տուն է ձեռք բերել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս