
Apple-ը կարող է գաղտնի կերպով նոր ավտոմեքենա մշակել. ԶԼՄ-ներ

Apple ընկերությունը, հավանաբար, աշխատում է բարձրտեխնոլոգիական ավտոմեքենայի ստեղծման նախագծի վրա, հայտնում է Foxnews հեռուստաալիքը:
Այս մասին հեռուստաալիքին հայտնել են Կալիֆոռնիա նահանգի Սաննիվեյլ քաղաքի տեղացիները: Նրանք պատմել են ընկերության համալիրի տարածքում ինտենսիվ աշխատանքների մասին:
Apple-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունը չի պատրաստվում տրամադրել պաշտոնական պատասխան, սակայն հաստատել է, որ անցյալում ընկերությունն աշխատել է նախագծերի վրա, որոնք կապված են ավտոմեքենաների հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Apple-ը մշակում է եղանակներ՝ ուժեղացնելու իր սարքերի տեխնիկական անվտանգությունը, որպեսզի ավելի բարդացնի իշխանությունների կողմից իր արտադրանքների կոտրումը: