![](/banners/BeFunky-design.jpg)
Իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/1766750.jpg)
Իտալացի հայտնի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն, ով հայտնի է ֆիլմերի համար գրված իր ստեղծագործություններով, աստղի է արժանացել Փառքի ծառուղում, հայտնում է Reuters-ը:
Կոմպոզիտորին աստղ է շնորհվել՝ որպես հարգանքի նշան մի քանի տասնամյակ տևող նրա աշխատանքի նկատմամբ: Արարողությանը մասնակցել է նաև ռեժիսոր Քվենտին Տարանտինոն: Տարանտինոյի խոսքով՝ ինքը մանկուց հավաքել է աուդիոձայնագրությունների մեծ հավաքածու, որոնց թվում եղել են նաև Մորիկոնեի ստեղծագործությունները:
Կոմպոզիտորն առաջադրվել է «Օսկարի»` Տարանտինոյի «Ատելի ութնյակը» ֆիլմի երաժշտության համար: Նշենք, որ կոմպոզիտորն այս տարի «Օսկարի» է առաջադրվել ֆիլմի համար գրված երաժշտության համար:
87-ամյա Մորիկոնեն երաժշտություն է գրել ավելի քան 450 ֆիլմի համար՝ սկսած 1960-ականներից: Նրա ամենահայտնի աշխատանքներից մեկը «Մեկ անգամ Ամերիկայում» ֆիլմի համար գրված երաժշտությունն է: Նա աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Բերնարդո Բերտոլուչչին, Լինա Վերտմյուլլերը, Բրայան դե Պալման, Ռոման Պոլանսկին ու Օլիվեր Սթոունը:
2007թ. նա «Օսկարի» էր արժանացել կինոերաժշտությունում ունեցած ավանդի համար: