
Ինչպես ազատվել iOS9-ը թարմացնելու ձանձրացնող առաջարկներից

Lifehacker.ru կայքը գրում է, որ iPhone օգտագործողների մեծ մասին համար iOS9-ը թարմացնելու առաջարկները խնդիրներ չի առաջացնում: Սակայն, եթե թարմացնելու առաջարկները ձեզ նյարդայնացնում են, գոյություն ունի խնդրի լուծման մի քանի տարբերակ:
Թարմացումը կատարելը մի քանի օրով հետաձգելը
Հաջորդ անգամ թարմացում կատարելու առաջարկի հայտնվելու դեպքում՝ սեղմեք «Հետո» կոճակը և ընտրեք «Հիշեցնել հետագայում» տարբերակը: Սակայն սա խնդրի լուծման վերջնական տարբերակ չէ. մի քանի օր անց թարմացնելու առաջարկը կհայտնվի նորից:
Արգելափակեք մուտքը Apple-ի թարմացման սերվերներ
Սա, իհարկե, ռադիկալ միջոց է: Իմաստը նրանում է, որ iPhone-ին և iPad-ին թույլ չտաք ներբեռնել թարմացումները: Դա կարելի է անել հետևյալ դոմեյններն արգելափակելով՝
- apple.com
- apple.com
Տարբեր սարքերի վրա արգելափակման ընթացքը կարող է տարբերվել, և ինքներդ պետք է հասկանաք, թե ինչպես է դա արվում:
Կատարեք թարմացումը
Առաջարկվում է միջոց, որի դեպքում թարմացման մասին առաջարկներն այլևս չեն ձանրացնի ձեզ: Թարմացումը կատարելու համար անհրաժեշտ է wifi ունենալ, ինչպես նաև՝ 50 տոկոս լիցքավորում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: