«Ես ասում եմ՝ իմ ժամանակն անցել է». Կադիրովը հեռանում է
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Չեչնիայի նախագահի պաշտոնը զբաղեցնելու իր ժամանակն անցել է, եւ որ նա որոշել է դիմել ՌԴ ղեկավարությանը, խնդրանքով, որ իր փոխարեն գտնեն մեկ ուրիշին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Նա շեշտել է, որ որպես Չենչիայի նախագահ արդեն հասել է իր կարողությունների սահմանին:
«Եթե անկեղծ, ես աշխատում եմ, և ինձ մոտ ստացվում էր մինչև այսօր: Որպեսզի իմ անունը չօգտագործեն իմ իսկ ժողովրդի դեմ, կարծում եմ՝ պետության ղեկավարությունը պետք է գտնի այլ մարդու իմ փոխարեն: Ես ասում եմ՝ իմ ժամանակն անցել է: Մենք մեր թիմում ունենք շատ հետեւորդներ, կան շատ լավ մասնագետներ»,- ասել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը:
Նրա խոսքերով, ամեն մարդ ունի իր սահմանը և սա գագաթնակետն է Կադիրովի համար: