
«Չելսին» 164 մլն եվրոյով կգնի 4 ֆուտբոլիստների

Ռոման Աբրամովիչը կուժեղացնի թիմը «կապույտների» ապագա մարզչի համար:
Ինչպես հաղորդում է The Sun-ի անանուն աղբյուրը, «Չելսիի» գլխավոր տրանսֆերային նպատակներն են լինելու Արթուրո Վիդալը և Ջոն Սթոունզը, իսկ մյուս հնարավոր ձեռքբերումների անունները դեռ անհայտ են:
Պարբերականը ենթադրում է, որ այս տրանսֆերները կհամոզեն Անտոնիո Կոնտեին գլխավորել լոնդոնցիներին: Այդ բանի վրա հույս է դնում Ռոման Աբրամովիչը, ով պատրաստ է ֆուտբոլիստների համար ամռանը ծախսել 130 մլն ֆունտ (164 մլն եվրո):
«Չելսին» Անգլիայի առաջնությունում գրավում է 12-րդ տեղը` 26 խաղերում հավաքելով 33 միավոր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը