Բաժիններ՝

«Ռեալի» դեմ խաղից առաջ «Ատլետիկոն» կորուստ ունի

Այս հանգստյան օրերին իսպանական Լա լիգայում կկայանա մրցաշարային աղյուսակի համար շատ կարևոր մադրիդյան դերբին: Մադրիդյան 2 ակումբներն էլ անում են ամեն բան ամենաուժեղ կազմով ներկայանալու համար:

Սակայն Մադրիդի «Ատլետիկոն»  կորուստ ունի. պաշտպան Ստեֆան Սավիչը բաց է թողնելու դերբին:

AS-ը տեղեկացնում է, որ պաշտպանը վնասել է աջ ազդրի մկանը: Վնասվածքը նա ստացել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կայացած ՊՍՎ-ի հետ խաղի ժամանակ:

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ»-«Ատլետիկո» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-ին, Երևանի ժամանակով 19:00-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29