
Օբամեյանգ-Մխիթարյան-Ռոյս եռյակը երկրորդն է Եվրոպայում

Դորտմունդի «Բորուսիայի» Պյեր Էմերիկ Օբամեյանգ-Հենրիխ Մխիթարյան-Մարկո Ռոյս եռյակը շարունակում է նոր հաջողություններ գրանցել: Այս եռյակն ընթացիկ մրցաշրջանի 37 խաղերում 65 անգամ գրավել է մրցակիցների դարպասը:
Անհատական ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը՝ Մարկո Ռոյսը խփել է 16 գոլ, կատարել է 6 փոխանցում, Հենրիխ Մխիթարյանը՝ 18 գոլ, 22 փոխանցում, և Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝ 31 գոլ, 8 փոխանցում:
Այս ցուցանիշով դորտմունդցիների եռյակը զիջում է միայն կատալոնական «Բարսելոնայի» եռյակին: Մեսսին, Նեյմարն ու Սուարեսը մասնակցել են կատալոնական ակումբի 147 գոլերին:
Այս ցուցանիշով երրորդը «Ռեալ Մադրիդը» ներկայացնող Ռոնալդու-Բեյլ-Բենզեմա եռյակն է:
Սիրարփի Աղաբաբյան