
Bentley-ն ավելի քան 500 ձիաուժ հզորությամբ մարզական սեդան է թողարկել

Մեծ Բրիտանիայի Bentley ավտոարտադրողը հայտարարել է Flying Spur V8 S նոր մարզական սեդանի թողարկման մասին:
Լիակատար շարժաբերով ավտոմոբիլը հանդերձված է 528 ձիաուժ հզորությամբ ութագլան շարժիչով եւ կարող է 4,9 վայրկյանում հասնել ժամում մինչեւ 100 կիլմետր թափառքի: Առավելագույն արագությունը ժամում 309 կիլոմետր Է:
V8 S-ը համալրել է Flying Spur մոդելային շարքը՝ տեղ զբաղեցնելով V8 տարբերակի եւ ընտանիքի առաջատար W12-ի միջեւ:
Bentley Flying Spur V8 S-ը պաշտոնապես կներկայացվի Ժնեւի ավտոսալոնում, որը կկայանա 2016 թվականի մարտի 1-ից մինչեւ 13-ը: