Բաժիններ՝

«Մեսսին ինձ գոլ է խփել այնքան, ինչքան ցանկացել է». Իկեր Կասիլիաս

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը, ով ներկա պահին պաշտպանում է «Պորտուի» գույները, նշել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին իրեն գոլ է խփել միշտ, երբ ցանկացել է: Կասիլիասը դա ասել է ի պատասխան խնդրանքին` անվանելու աշխարհի լավագույն ֆուտբոլիստին: Իսպանիայի հավաքականի դարպասապահն ընդգծել է, որ դժվար է ընտրություն կատարել Լիոնել Մեսսիի և Թագավորական ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի միջև:

«Ռոնալդուն թիմում իմ խաղընկերն է եղել: Նրա շնորհիվ նույնպես ես կատարելագործել եմ իմ խաղը: Նրանց միջև ընտրություն կատարելը դժվար է: Մեսսիի հետ ես հանդիպել եմ՝ որպես հակառակորդ, և նա ինձ գոլ էր խփում այնքան, ինչքան ցանկանում էր»,- ասել է Կասիլիասն իսպանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29