
Ինչո՞ւ է վառելիքը Վրաստանում կրկնակի էժան, քան Հայաստանում

Այսօր ԱԺ նիստում ՀԾԿՀ 2016 թվականի գործունեության ծրագրի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ օրերս է վերադարձել Վրաստանից, որտեղ բենզինն արժե 280 դրամ, դիզվառելիքը՝ 220 դրամ, այսինքն՝ մոտ 40-50% էժան, քան Հայաստանում:
«Ինչպե՞ս է վաճառքի գինը ձևավորվում Վրաստանում, ինչպե՞ս՝ Հայաստանում, ինչո՞ւ է այդքան մեծ տարբերությունը»,- հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց Ա.Մանուկյանը:
«Նույն հարցը կարող եմ ես ուղղել Ձեզ, ես բենզինի գներով չեմ զբաղվում»,- հակիրճ պատասխանեց Ռ.Նազարյանը: