Բաժիններ՝

ԱԺ-ն քննարկում է ՀԾԿՀ-ի 2016 թ. գործունեության ծրագիրը

Այսօր Ազգային ժողովի նիստում քննարկվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի գործունեության ծրագիրը: ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացրեց, որ այս տարի հանձնաժողովը շարունակելու է ոլորտի կարգավորման կատարելագործմանն ուղղված քաղաքականությունը, նոր միջոցներ է ձեռնարկելու կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների միջև փոխհարաբերությունների կարգավորման ոլորտում խնդիրների վերհանման, դրանց իրավական կարգավորման գործընթացին վերջիններիս ներգրավման համար, որը հնարավորություն կընձեռի գնահատել, ձևավորել ընդհանուր մոտեցումներ, առաջադրված խնդիրների լուծման համար կիրառել միասնական մեխանիզմներ և մեթոդներ, նաև հետամուտ է լինելու պետական այլ մարմինների հետ փոխգործակցության և փոխօգնության ամրապնդմանը, ապահովելու է հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը, հանրության համար տեղեկատվության հասանելիության մակարդակի բարձրացումը և այլն:

Ռ.Նազարյանը նշեց, որ հանձնաժողովը մշտապես հետևում է ՀԷՑ-ի կողմից նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման գործընթացին. «2015 թ. իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ ընկերությունը որոշ դեպքերում չի ապահովել նոր սպառողների սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման 16 գործընթացը: Նշված խախտումների համար ընկերությունը 2015 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ արդեն իսկ ենթարկվել է տուգանքի` 60 մլն ՀՀ դրամի չափով, իսկ առկա խնդիրների կարգավորման նպատակով տրվել են համապատասխան հանձնարարականներ: 2016 թվականի ընթացքում հանձնաժողովը կշարունակի սպառողների սպասարկման որակի ցուցանիշների վերաբերյալ կարգավորվող ընկերությունների կողմից ներկայացվող տեղեկատվության մոնիթորինգի աշխատանքները»:

ՀԾԿՀ նախագահը նշեց, որ nերկայումս էներգետիկայի բնագավառում հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումային ծրագրեր են իրականացնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա», «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները: Բացի նշվածից արդիականացման ներդրումային ծրագիր է իրականացնում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» հիմնարկը:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս