
Ամերիկացի երկվորյակները չորս զույգ երկվորյակների մայրեր են դարձել

ԱՄՆ-ի Օրեմ քաղաքում (Յուտայի նահանգ) երկվորյակներ Քերի Բունքերը եւ Քելի Ուոլը երկրորդ անգամ երկու զույգ երկվորյակներ են ունեցել: Այս մասին գրում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
36-ամյա ամերիկուհիների առաջին ծննդաբերությունները տեղի են ունեցել մի քանի ամսվա տարբերությամբ: Այժմ նրանց առաջնեկների զույգերը չորս եւ հինգ տարեկան են, բացի այդ, Բունքերը երկու տարեկան երեխա ունի: Բունքերը երկրորդ անգամ երեք շաբաթ ուշ Է ծննդաբերել Ուոլից:
Կանանց խոսքով՝ իրենք ոչ միայն քույրեր են, այլեւ ընկերուհիներ, հարեւաններ եւ գործընկերներ, ուստի պանտրաստվում են ինը երեխաներին միասին մեծացնել:
Հաղորդագրության մեջ չի նշվում, թե Օրեմի այդ բնակչուհիներն ունեն արդյոք ամուսիններ կամ զուգընկերներ: