«Երբ մարդուն են վիրավորում, արդեն անտանելի է». Լիլիթ Կարապետյանն՝ իրեն ուղղված քննադատությունների մասին. Life.panorama.am
Լիլիթ Կարապետյանի «Քեզ հետ» տեսահոլովակը Life.panorama.am-ն արդեն ներկայացրել է, իսկ այսօր զրուցել ենք երգչուհու հետ եւ տեղեկացել տեսահոլովակի հետ կապված մանրամասների մասին:
«Նոր երգիս երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, խոսքերը՝ Սվետլանա Բոսնոյանը, իսկ գործիքավորումն իրականացրել է «Duetro» ստուդիան` էդգար Ալեքսանյանի գլխավորությամբ: Կարծում եմ՝ նոր երգս շատերին բարձր տրամադրություն կհաղորդի եւ սիրով կընդունվի»,- պատմեց Լիլիթ Կարապետյանը:
Ի դեպ, «Քեզ հետ » տեսահոլովակն իրականացնելու համար Լիլիթ Կարապետյանն աշխատել է իր առաջին պրոդյուսերի հետ.
«Այս աշխատանքս իրականացնելու համար աշխատել եմ Տարոն Պողոսյանի հետ: Նա իմ վաղեմի ընկերներից է, նաեւ իմ պրոդյուսերն է եղել դեռ 90-ականներին: Նրան հանդիպեցի «Տաշի շոու»-ի ժամանակ, քանի որ այդ համերգի կազմակերպչկան գործունեությամբ է զբաղվում. այդպես հանդիպեցինք եւ որոշեցինք միասին մի աշխատանք անել: Հենց նա է զբաղվել տեսահոլովակիս հետ կապված ամբողջ ծրագրերով: Նա առաջարկեց ռուս ռեժիսոր Ալեքսեյ Ռուսակովին, ով էլ զբաղվեց այս տեսահոլովակիս ռեժիսորությամբ: Առհասարակ՝ այս անգամ աշխատել եմ ռուսական թիմի հետ, նկարահանումներն էլ իրականացվել են Մոսկվայում»,- պատմեց երգչուհին ու հավելեց, որ Տարոն Պողոսյանի հետ համատեղ աշխատանքները գուցե այս տեսահոլովակով չսահմանափակվի:
Խոսելով «Քեզ հետ» տեսահոլովակում իր կերպարներից՝ Լիլիթը նկատեց. «Մինչ ռեժիսոր ընտրելը՝ ես արդեն մտովի պատկերացնում էի, թե ինչ եմ ուզում ստանալ: Կերպարներիս ընտրությունն ու սյուժեն նախապես մտածել էի, ինչը շատ ճիշտ իրականացրեց ռեժիսորը: Տեսահոլովակիս հերոսը ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցն է՝ Արտակ Սարգսյանը, նա երգիչ է, ես էլ բացահայտեցի, որ բացի լավ երգելուց, նա նաեւ շատ տաղանադավոր դերասան է ու շատ լավ մարդ»:
Լիլիթ Կարապետյանին չեն անհանգստացնում քննադատությունները.
«Ես շատ նորմալ եմ ընդունում առողջ քննադատությունները: Երբ արտիստի աշխատանքն են գնահատում ու աշխատանքի վերաբերյալ են կարծիք հայտնում, թեկուզեւ բացասական կարծիք, ապա պետք է հասկանալ, որ դրա իրավունքը բոլորն ունեն, բայց երբ անձնավորված քննադատություններ են հնչում, տանել չեմ կարողանում, այ դրա իրավունքը ոչ մեկ չունի: Թող խոսեն երգի, կատարման, տեսահոլովակի մասին, բայց երբ մարդուն են վիրավորում, այ դա արդեն անտանելի է»,- նշեց երգչուհին:
Շարունակությունն սկզբնաղբյուր կայքում: