Samsung-ն առանց ապրանքների խանութ է բացել Նյու Յորքում
Samsung-ը Նյու Յորքում բացել Է ֆլագմանական խանութ, որը նախատեսված չէ ընկերության արտադրանքի վաճառքի համար: Այս մասին տեղեկացնում է Fortune-ը:
Ավելի քան 5 հազար քառակուսի մետր մակերեսով տարածքն ստացել է Samsung 837 անվանումը: Ինչպես բացատրում են ընկերությունում, մտահղացումը մշակութային կենտրոնի ստեղծումն է, որը կցուցադրի հարավկորեական տեխնոլոգիաների արժանիքները: «Մենք չենք ցանկանում այցելուներին պարտադրել մեր արտադրանքը»,-հրատարակությանը տված հարցազրույցում հավելել է Samsung 837-ի գլխավոր մենեջեր Զաք Օվերթոնը:
Շենքի երեք հարկերն զբաղեցնում է դիսփլեյը, որը բաղկացած է Samsung-ի 96 հեռուստացույցներից՝ էկրանի 55 դյույմ անկյունագծով: Ներսում գտնվում են նաեւ թատրոնը՝ 90 տեղանոց հանդիսասրահով, գեղարվեստի պատկերասրահը, սրճարանը, լսատեսային ստուդիան եւ ցուցադրական խոհանոցը, որը սարքավորված է ընկերության տեխնիկայով:
Սպառողական էլեկտրոնիկայի նյույորքյան ամենահայտնի խանութը Հինգերորդ պողոտայի վրա գտնվող Apple Store-ն է: Շինության մուտքն իրենից ներկայացնում է գրեթե 10 մետր բարձրությամբ ապակե խորանարդ: Առեւտրական կետը, որը բացվել է 2006 թվականի մայիսին, համարվում է քաղաքի ճարտարապետական խորհրդանիշներից մեկը: