Ապագայի կանխատեսումը՝ ըստ Լեոնարդո դա Վինչիի
Առեղծվածային նկարիչ Լեոնարդո դա Վինչին իր նոթերում բազմաթիվ կանխատեսումներ է թողել: Սակայն դա Վինչիի գրառումներից հաճախ հասկանալի չի լինում՝ արդյո՞ք նա կանխատեսումներ է արել ապագայի համար, թե՞ դրանք պարզապես ժամանակի քաղաքական կյանքի արտացոլումն է եղել:
Դա Վինչիի կանխատեսումներն այնքան էլ լավատեսական չեն:
Ըստ դա Վինչիի՝ տեղի կունենան եղանակային այնպիսի փոփոխություններ, որոնք խոր փոսեր կառաջացնեն, որտեղ էլ կթաղվեն և՛ կենդանիները, և՛ մարդիկ;
Կան կանխատեսումներ, որոնք, ըստ գիտնականների՝ արդեն իսկ իրականացել են:
Օրինակ, դա Վինչին ասել է, որ մարդիկ կարող են խոսել իրար հետ մի երկրից մյուսը: Հնարավոր կլինի մեծ հեռավորություն ապահովող հաղորդակցություն: Այսօր սմարթֆոնների ծրագրերը միանշանակ թույլ են տալիս հաղորդակցվել թե՛ բանավոր, և թե՛ գրավոր տարբերակներով:
Տաք շրջանները կպատվեն ձյունով, որոնք կբերվեն բարձր լեռներից: Այդ ձյունը կբերվի ամռանը: Ըստ վերլուծաբանների՝ խոսքը 2010 թվականին տեղի ունեցած Վանկուվերի ձմեռային օլիմպիադայի մասին է:
Դա Վինչին նշել է նաև, որ աստղային գալակտիկաների շնորհիվ մարդիկ կունենան ինչ-որ արագավազ կենդանու հետ համեմատվող արագության հնարավորություն: Տեսաբանները գտնում են, որ դա Վինչին խոսել է տրանսպորտային փոխադրամիջոցների մասին: Բայց թե ի՞նչ կապ ունեն այստեղ աստղերը, նրանք այդպես էլ չեն պատասխանել:
Սիրարփի Աղաբաբյան