Վահան Բաբայանը ո՛չ բացառեց, ո՛չ հաստատեց իր՝ ԲՀԿ-ից դուրս գալու հնարավորությունը
Ինչպես հայտնի է, ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանն այսր հրաժարվել մամուլի խոսնակի իր պարտականություններից՝ սեփական դիմումի համարձայն:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վ. Բաբայանն ասաց, որ իր հրաժարականի վերաբերյալ շատ փակագծեր չի կարող դեռևս բացել:
«Այս պահին ես պատրաստ չեմ շատ փակագծեր բացել, որովհետև ներկուսակցական խնդիրներին են դրանք վերաբերում, և ես սովորություն չունեմ այդ խնդիրները հրապարակային դարձնել: Իհարկե, եղել են պատճառներ, խնդիրներ, որի մասին ավելի ուշ կխոսեմ»,- նշեց ԲՀԿ նախկին մամուլի խոսնակը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ԲՀԿ-ի մամուլի խոսնակի պարտականություններից հրաժարվելով՝ Վ. Բաբայանը կարող է ավելի անկաշկանդ գործել, Վ. Բաբայանը պատասխանեց, որ որոշումներից մեկը, որ դրդել է իրեն նման քայլի, այն է, որ ինքն ավելի ազատ կարտահայտի իր կարծիքը, որը լինելու է կոնկրետ Վահան Բաբայան պատգամավորի պատասխան, այլ ոչ թե` մամուլի խոսնակի: Հարցին էլ, թե հնարավո՞ր է ԲՀԿ-ից ևս դուրս գաք, Վ. Բաբայանը խուսափեց պատասխանել.
«Վերջ, այլևս որևէ հարցի չեմ պատասխանում»: Ճշտող հարցին էլ, թե այսինքն` չի՞ բացառվում, որ դուրս գաք, Վ. Բաբայանն այսպես արձագանքեց. «Այլևս հարցերի չեմ պատասխանում»: