Բաժիններ՝

Թուրքիան բացառել է Սիրիայում ցամաքային օպերացիա սկսելու հնարավորությունը

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Սիրիայում Սաուդյան Արաբիայի հետ ցամաքային գործողություն սկսելու մասին հարցը ներկայում օրակարգում չէ, գրում է The Daily Star-ը:

Նախարարն ընդգծել է, որ Սիրիայի նկատմամբ նման գործողություններին պետք է մասնակցեն ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի բոլոր անդամները: Միաժամանակ, Չավուշօղլուն նշել է, որ ՌԴ ռազմատիեզերական ուժերի հարվածները խոշորագույն խոչընդոտ են Սիրիայում կրակի դադարեցմանը հասնելու համար:

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե իր երկիրն ունի իրավունք իրեն սպառնացող ահաբեկիչների դեմ վարել օպերացիա:

Ավելի վաղ ՄԱԿ-ում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Խալիտ Չևիկը հավաստիացրել էր, թե Անկարան չի պատրաստվում Սիրիայում ցամաքային օպերացիա սկսել առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի կամ միջազգային կոալիցիայի անդամների թույլտվության:
Նա հայտարարել էր, թե իր երկիրն աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:

Ընդ որում՝ դիվանագետը հայտարարել է, թե Թուրքիան գտնվում է ահաբեկչական կազմակերպությունների թիրախի ներքո ու օգտվելու է ինքնապաշտպանվելու իր իրավունքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս