Բաժիններ՝

Անվճար այց տիեզերքի նորաբաց թանգարան

Տուրիզմի ոլորտի հարգելի աշխատակիցներ և գիտական տուրիզմով հետաքրքրվողներ, սիրով Ձեզ տեղեկացնում ենք, որ սույն թվականի մարտի 26-ին (շաբաթ) Հայկական աստղագիտական ընկերությունը և Տուրիզմի հայկական ինստիտուտի Գիտական տուրիզմի ամբիոնը կազմակերպում են հերթական այցելությունը։ Այս անգամ այցելելու ենք Տիեզերքի նորաբաց թանգարան (Նոր Նորքի 2–րդ զանգված)։ Ավտոբուսը կշարժվի Մատենադարանի մոտից ճիշտ ժամը 11:30-ին։

Մասնակցության համար պետք է ԳՐԱՆՑՎԵԼ մինչև մարտի 20-ը․ [email protected] էլ․ հասցեին ուղարկեք Ձեր անունը, ազգանունը, հեռախոսահամարը, մասնագիտությունը, կազմակերպությունը և պաշտոնը։
Տիեզերքի թանգարանում ցուցադրված են տիեզերական հետազոտությունների վաղ շրջանի նմուշներ, այդ թվում տիեզերքից վերադարձված վայրէջքային սարք (բնօրինակ), տիեզերքում եղած այլ սարքավորումներ, ՕՐԻՈՆ-2 աստղադիտարանի պատճենը, որը ցուցադրվել է Հանովերում EXPO 2000-ին:

Թանգարանի հավաքածուում ընդգրկված են նաև տիեզերական հետազոտություններին առնչվող փաստաթղթեր, ձեռագրեր՝ հեղինակված տիեզերագնացների, Վոստոկ, Սոյուզ տիեզերանավերի ճարտարագետների, գիտնականների կողմից, նաև NASA-ից։ Արժեքավոր նմուշներից է Նոբելյան մրցանակի դափնեկիր Հանս Բեթեյի հոդվածի ձեռագիրը, որ գրվել է Գրիգոր Գուրզադյանի հետ համատեղ։
Այցելությունների շարքի նպատակն է ծանոթանալ Հայաստանի գիտական տուրիզմին առնչվող վայրերին՝ հետագայում այս ոլորտը զարգացնելու նպատակով։

Հայկական աստղագիտական ընկերություն
Տուրիզմի հայկական ինստիտուտի Գիտական տուրիզմի ամբիոն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29