
Անրիի ռեկորդը գերազանցվել է

«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն գերազանցել է ֆրանսիացի ֆուտբոլիստ Թիերի Անրիի ռեկորդը: Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրի՝ «Տրուայի» դեմ հանդիպման 73-րդ րոպեին նա փոխարինման է դուրս եկել և 93-րդ րոպեին խփել է խաղի վերջին գոլը:
Վերջին 25 տարում Մբապեն դարձել է ակումբի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով դարձել է գոլի հեղինակ:
Գոլ խփելու պահին հարձակվողը 17 տարեկան ու երկու ամսական էր:
Այսպիսով նա գերազանցել է Ֆրանսիայի հավաքականի լեգենդար հարձակվող Թիերի Անրիի ռեկորդը, ով դարձել էր գոլի հեղինակ 17 տարեկան 8 ամսական հասակում:
Սիրարփի Աղաբաբյան