
Նեյմարն ունի ամեն ինչ, որպեսզի հասնի Լիոնել Մեսսիի մակարդակին. Ռոնալդո

Բրազիլիայի հավաքականի հարձակվողը գտնում է, որ իր համաերկրացին «Բարսելոնայից» կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:
«Ես Նեյմարից շատ բան եմ սպասում: Նա ինչ-որ բանով ինձ է հիշեցնում: Նա որոշակի դժվարություններ ուներ` կապված նոր իրադրությանը հարմարվելու հետ, բայց ես գիտեի, որ նա հաջողության կհասնի:
Կարո՞ղ է արդյոք նա հասնել Մեսսիի մակարդակին: Այո, նա ունի ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է, որպեսզի դառնա այնպիսի ուժեղ ֆուտբոլիստ, ինչպիսին նա է»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում The Mirror-ը:
Նեյմարը «Բարսելոնա» է տեղափոխվել 2013թ.-ին:
Տեղափոխման պահից սկսած Նեյմարը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 118 պաշտոնական խաղ, որոնցում խփել է 75 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը