Ռունին հրաժարվել է չինական ակումբ տեղափոխվելուց և շաբաթական 500 հազար ֆունտից
Ըստ The Sunday Times-ի տեղեկության, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին հրաժարվել է «Շանխայ Շենխուա» տեղափոխվելուց: Ակումբը, որի գլխավոր մարզիչը Գրեգորիո Մանսանոն է, 30-ամյա ֆուտբոլիստի համար «կարմիր սատանաներին» առաջարկել է մոտ 27 մլն ֆունտ, իսկ անձամբ Ռունիին` եռամյա պայմանագիր` շաբաթական 500 հազար ֆունտ աշխատավարձով:
Ըստ աղբյուրի տեղեկության, Անգլիայի հավաքականի ավագը, չնայած ձեռնտու պայմանագրին, հրաժարվել է տրանսֆերից:
Ընթացիկ մրցաշրջանում Ռունին ԱՊԼ-ում անցկացրել է 22 հանդիպում, խփել է 7 գնդակ և դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը