Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» չի հեռացնում Լուի Վան Գալին ակումբի փոխնախագահ Էդ Վուդվորդի պատճառով

Մանկունյանցիների ղեկավարը սովորում է սեփական սխալների վրա:

«Միդթյուլանդից» կրած պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կորցրել է համբերությունը և մտադրվել է հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալին, բայց հոլանդացուն պաշտպանության տակ է առել ակումբի փոխնախագահ Էդ Վուդվորդը: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Վուդվորդը չի ցանկանում կրկնել մրցաշրջանի ընթացքում Դեյվիդ Մոյեսի հեռացման պատմությունը:

Մասնավորապես Վուդվորդը զգուշանում է, որ անհաջող շտապ փոխարինման դեպքում ամբողջ մեղքը կմնա փոխարինողի վրա: Ինչպես նաև Լուի Վան Գալի կողմից տրանսֆերների վրա ծախսած գումարների պատասխանատվությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վան Գալը ցանկացել է հրաժարական տալ հունվարին` «Սաութհեմփթոնից» կրած պարտությունից հետո, բայց Վուդվորդը հետ է համոզել մարզչին:

«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի առաջին արտագնա խաղում պարտվեց «Միդթյուլանդին» (1:2):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29