Բաժիններ՝

«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան ցանկանում է վերադառնալ «Ատլետիկո»

Հարձակվողը հաճախ է շփվում Դիեգո Սիմեոնեի հետ:

«Չելսիի» լավագույն ռմբարկուն այլևս չի ցանկանում խաղալ լոնդոնյան ակումբում: Չնայած դրական փոփոխություններին` կապված Գուս Հիդինգի գալու հետ, Դիեգո Կոստան վստահ չէ «Սթեմֆորդ Բրիջում» իր ապագայի մեջ:

Marca-ն հաղորդում է, որ հարձակվողը հաճախ շփվում է «Ատլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ: Հնարավոր է, «Ատլետիկոն» աշխատի վերադարձնել Դիեգո Կոստային` օգտագործելով այն գումարը, որը ստացել են Ջեքսկոն Մարտինեսի վաճառքից:

Դիեգո Կոստան «Չելսի» է տեղափոխվել 2014թ.-ին: «Չելսիում» Դիեգոն անցկացրել է 68 հանդիպում և դարձել է 33 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29