Մոուրինիոն ԶԼՄ-ների միջոցով ճնշում է գործադրում Լուի Վան Գալի վրա
Ինչպես է պորտուգալացին պայքարում նոր աշխատանքի համար:
Sky-ի լրագրող Գիլիեմ Բալագեն պատմել է Մոուրինիո-«Մանչեսթեր Յունայթեդ»-Լուի Վան Գալ եռանկյունու իրավիճակի մասին:
«Մեսիջը, որը գալիս է Մոուրինիոյից, նշանակում է, որ եթե նրանք չզանգահարեն իրեն հիմա և չպայմանավորվեն ինչ-որ բանի մասին, ապա նա կգնա այլ ակումբ: Դա մեսիջ է, որը նա ուղարկում է մեդիայի միջոցով:
Մեդիայից որոշները շատ խելացի օգտագործվել են Մոուրինիոյի կողմից, որոնք ճնշում են գործադրել Լուի Վան Գալի վրա և փորձել են ճնշում գործադրել նաև ակումբի վրա, ոպեսզի նրանք որոշում կայացնեն: Դա նուրբ քողարկված սպառնալիք է, որ նա կընտրի այլ ակումբ, եթե հենց այդ պահին հեռախոսազանգ կստանա: Դա խաղի մի մասն է, ճնշման մի մասը:
Ժոզե Մոուրինիոն օգտագործում է նաև մի քանի ընկերների, օրինակ` «Ինտերի» համասեփականատեր Մասիմո Մորատիին, ով հայտնել է, որ հանգստյան օրերին Մոուրինիոն ներկա է գտնվելու «Սամպդորիայի» հետ խաղին և որ նրանք ճաշելու են: Բայց Մորատին հիմա ոչինչ չի որոշում ակումբում, նա վաճառել է ակցիաների երկու երրորդը:
Ակնհայտ է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» և Մոուրինիոյի միջև բանակցությունները որոշակի մակարդակի վրա եղել են, բայց ոչինչ չի ստորագրվել»,- հայտնել է Գիլիեմ Բալագեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը