
Մոուրինիոն երջանիկ է, որովհետև պատրաստվում է գնալ Մանչեսթեր. «Ինտերի» տնօրեն

Պորտուգալացու սագան շարունակվում է:
«Ինտերի» տնօրեն Բեդի Մորատին հաղորդել է, որ Ժոզե Մոուրինիոն ուղևորություն է պլանավորել դեպի «Օլդ Թրաֆֆորդ»:
«Իհարկե, նա միշտ ֆանտաստիկ մարդ է եղել և մենք այստեղ կարոտում ենք նրան: Բայց դա չի նշանակում, որ նա վերադառնալու է «Ինտեր»: Ոչ, նա հիմա երջանիկ է, որովհետև պատրասվում է գնալ Մանչեսթեր»,- ասել է Մորատին Calciomercato-ի լրագրողների հետ զրույցում:
Sky-ի լրագրող Գիլիեմ Բալագեն հաղորդում է, որ Ժոզե Մոուրինիոն խնդրել է «Ինտերի» իր ընկերներին ԶԼՄ-ների միջոցով ճնշում գործադրել Լուի Վան Գալի վրա:
Ժոզե Մոուրինիոն հանգստյան օրերը անցկացնում է Միլանում` «Ինտերի» ղեկավարության հետ:
Հարցազրույցում պորտուգալացին ասել էր, որ չի հավակնում «ներաձուրիների» մարզչի պաշտոնին, «որովհետև դա Ռոբերտո Մանչինիի և Էրիկ Տոխիրի նախագիծն է»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը