Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ուզում է, որպեսզի Ժոզե Մոուրինիոն ղեկավարի ակումբը նախքան մրցաշրջանի ավարտը

Էդ Վուդվորդը քննարկել է Յուրահատուկի գործակալի հետ արդեն այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու պորտուգալացու հնարավորությունը:

Դանիայում պարտություն կրելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը նորից շատ մոտ է հեռացմանը: Mirror-ը և The Guardian-ը հաղորդում են, որ «սատանաների» գործադիր տնօրենը շտապ կերպով կապվել է Մոուրինիոյի գործակալ Ժորժե Մենդեշի հետ` պայմանները քննարկելու համար:

Մոուրինիոն ինքը ասել է, որ վերադառնալու է ֆուտբոլ 2016-17թթ. մրցաշրջանում և որ իր նոր ակումբը «Ինտերը» չի լինելու:

Բայց Վուդվորդը, ինչպես պնդում են բրիտանական պարբերականները, տեսնում է, որ Վան Գալը կորցրել է հանդերձարանը և ուզում է, որպեսզի

Ժոզեն գլխավորի ակումբը` նախքան մրցաշրջանի ավարտը: Վերջին կաթիլը եղել է «Միդթյուլանդից» կրած պարտությունը:

Ժոզե Մոուրինիոն հեռացվել է «Չելսիից» 2015թ. դեկտեմբերին:

Անգլիա վերադառնալուց հետո պորտուգալացին «կապույտների» հետ հաղթել է ԱՊԼ-ն և Լիգայի գավաթի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս