Բաժիններ՝

«Պեպը երբեք մերը չի եղել». «Բավարիայի» երկրպագուներ

Մյունխենում բոլորը չէ, որ գոհ են կատալոնական մարզչի հեգեմոնիայից: «Դարմշտադի» հետ խաղի ժամանակ «Ալյանց Արենայում» ի հայտ եկավ պաստառ «Pep war eh nie unser Ding» (գերմաներենից թարգմանած. «Պեպը երբեք մերը չի եղել») գրառությամբ:

«Pep» բառը այդ պաստառի կոնտեկստում նշանակում է նաև ամֆետամինի սլենգային անվանումը, իսկ պաստառն ինքը հանդիսանում է առաջին շրջանում «Դարմշտադի» երկրպագուների պաստառի պատասխան: Այն ժամանակ «շուշանների» երկրպագուները պահել են «Մեր կանաչը ավելի լավն է Ձեր Պեպից» գրառությունը: Կանաչ ասելով, ուղիղ նշանակությամբ, հավանաբար, նկատի ունեին մարզադաշտի շուրջը տնկված բարդիների պուրակը:

«Բավարիան» հաղթեց «Դարմշտադին» 3:1 հաշվով:

Հունվարին հայտարարվեց, որ Պեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» համար կհեռանան «Բավարիայից»: Իսկ մյունխենցիների նոր մարզիչ կդառնա Կարլո Անչելոտին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս