Չինաստանի դատարկ մեգապոլիսները՝ քաղաք-ուրվականներ
Չինացի լուսանկարիչ Կաի Սաեմերերը (Kai Caemmerer) 12 լուսանկարից բաղկացած շարք է հեղինակել, որտեղ ցուցադրված են Չինաստանի դատարկ՝ դեռևս անմարդաբնակ քաղաքները, գրում է Business Insider-ը:
Միստիկական մեգապոլիսներում կա ապրելու համար անհրաժեշտ գրեթե ամեն ինչ՝ բնակելի շենքեր, բարձրակարգ համալիրներ, լողափեր, երկնաքերներ:
Լուսանկարիչը պատմում է, որ մեգապոլիսների ստեղծման նպատակն է Չինաստանի գյուղերի բնակիչների վերաբնակեցումը: Մինչև 2026 թվականը մոտ 250 մլն գյուղաբնակ պետք է բնակվի այս ուրվական-քաղաքներում: