
Ձկնկիթ ու տրյուֆել. հրապարակվել է «Օսկարի» կերակրացանկը

Ճանաչված շեֆ-խոհարար Վոլֆգանգ Պակը հրապարակել է «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո կազմակերպվող պաշտոնական դիմակահանդեսի կերակրացանկը, հայտնում է Reuters-ը:
Հայտնի է, որ տոնական միջոցառմանը մատուցվելու են թարմ ծովախեցգետիններ, հավով ու տրյուֆելով պիրոգ, պանրով մակարոն: Նախուտեստներից կմատուցվի սև ձկնկիթով սաղմոն, որը կունենա «Օսկար» մրցանակաբաշխության արձանիկի տեսք:
Շնորհանդեսին կներկայացվի նաև աղանդեր, այդ թվում՝ պոնչիկներ, «Օսկար» շոկոլադե արձանիկներ, ըմպելիքներ:
«Մենք գիտենք՝ ինչ են մարդիկ ուտում: Կինոաստղերից շատերը ու Հոլիվուդից բազմաթիվ մարդիկ այցելում են մեր ռեստորան, այդ պատճառով էլ գիտենք, թե ինչ են նրանք սիրում: Մենք միշտ պատրաստում ենք և ավանդական ուտեստներ, և հարմաարավետ ուտելիք և մի քանի ժամանակակից բան», պատմում է շեֆ-խոհարարը: