Ջեյմս Բոնդի հայտնի Aston Martin-ը վաճառվել է 3,5 մլն դոլարով
Aston Martin DB10 սուպեր մեքենան, որը ստեղծվել էր հատուկ 007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող «Սպեկտր» ֆիլմի համար, Christie’s աճուրդի տանը վաճառվել է 3,5 մլն դոլարով, հայտնում է RNS-ը:
Հայտնի է, որ ավտոմեքենան ստեղծվել է հատուկ ֆիլմի նկարահանումների համար: Լոտը «բոնդիանայի» երկու Aston Martin DB10-երից մեկն է: Այդ մեքենայի յուրահատկությունն այն է, որ դրանում կա դերասան Դենիել Քրեյգի ինքնագիրը: Մեքենան ունի 436 ձիաուժ V8 հզորությամբ 4,7-լիտրանոց շարժիչ:
Եզակի Aston Martin DB10-ի մեկնարկային գինը կազմում է 1,4 մլն դոլար, սակայն մեքենայի գինը հասել է մինչև 3,5 մլն դոլարի:
Պարբերականը նշում է, որ աճուրդը շարունակվել է 5 րոպե:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ աճուրդի կազմակերպիչները պլանավորել էին մեքենայի դիմաց ստանալ 2 մլն դոլար:
Մեքենայի վաճառքից գոյացած միջոցներն ուղղվելու են բարեգործական կազմակերպությունների կարիքներին:
Բացի Ջեյմս Բոնդի ավտոմեքենայից, վաճառվել է նաև նրա սմոքինգը՝ 140 հազար դոլարով: