Բաժիններ՝

Մեծ Պահքի ընթացքում որ օրը և որ ժամին են լինում յոթ աղոթքները

– Մեծ Պահքի ընթացքում որ օրը և որ ժամին են լինում յոթ աղոթքները:

– Հայ Առաքելական Եկեղեցու ժամերգությունները ինն են: Եվ Մեծի Պահոց շրջանում նրանք խտացված մատուցվում են Ձեզ՝ առավոտյան՝ ժ. 9.00-ին և երեկոյան՝ ժ. 17.00-ին: Պարզապես գիշերային ժամերգությունն էլ կցվում է առավոտի ու արևագալի ժամերգությանը, իսկ երեկոյան կատարվում են խաղաղական և հանգստյան ժամերգություններ: Վանքերում դրա կարիքը չի եղել, քանի որ վանքում գիշերը ժ. 3-ին սկսել են գիշերային ժամերգությունը (1), առավոտյան 6-ին՝ առավոտյան ժամեգությունը (2), ժամը 7-ին հնչել է արևագալի ժամերգությունը (3), այնուհետև ճաշու 3 ժամերգությունները (4, 5, 6), որից հետո տեղի է ունեցել Ս. Պատարագ:

Ս. Պատարագից մինչև երեկո ընդմիջում է եղել մինչև երեկոյան ժամերգությունը (7): Այնուհետև խաղաղական ժամերգությունը (8), և հանգստյան ժամերգությունից (9) հետո վանականները մտնում էին անկողին:

Օրհնությամբ՝ Տ. Շահե քահանա Հայրապետյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29