Համեղ նախաճաշ՝ վարսակից և դարչինից
Շատերը գիտեն վարսակի փաթիլների օգտակարության մասին: Օրվա հրաշալի սկիզբ է: Հաշվի առնելով սա՝ որոշել ենք քաղցրացնել ձեր առավոտը: Առաջարկում ենք համեղ և սննդարար նախաճաշ, որն իսկապես կգոհացնի նույնիսկ ամենամոլի գուրմաններին:
Վարսակի փաթիլները՝ դարչինով
Բաղադրություն
- 170 գ վարսակի փաթիլներ
 - 4 ճ/գ շագանակագույն շաքար
 - ½ ճ/գ փխրեցուցիչ
 - ½ ճ/գ աղ
 - 1,5 ճ/գ դարչին
 - 450 մլ կաթ
 - 1 ճ/գ վանիլի մզվածք
 - 2 ճ/գ հալած կարագ
 - 1 ձու
 
Խառնեք վարսակի փաթիլները, շագանակագույն շաքարը, փխրեցուցիչը, աղն ու դարչինը:
Առանձին խառնեք կաթը, ձուն, վանիլի մզվածքը և հալած կարագը: Ավելացրեք վարսակի խառնուրդը և ստացված խյուսը լցրեք թխելու համար նախատեսված տարայի մեջ:
Թխեք 160 աստիճան ջերմաստիճանում՝ 20 րոպե: Եվ կարող եք վայելել համեղ նախաճաշը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    