Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից. կա տուժած

Փետրվարի 20-ին, ժամը 17.32-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ Հաղարծին գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. Անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ում «Մերսեդես E-220» մակնիշի MAX-236 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի Ս. Գ.-ը (ծնված 1980 թ.) հոսպիտալացվել է Դիլիջան քաղաքի ԲԿ:

Տուժածի առողջական վիճակը ճշտվում է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29