Բաժիններ՝

ԱՄՆ-ն փորձում է Թուրքիային և Սաուդիան Արաբիային հետ պահել Սիրիա զորք մտցնելուց. Financial Times

Թուրքիան և Սաուդիան Արաբիան դեռևս խուսափում են առանց պաշտոնական Վաշինգտոնի հավանության զորքեր մտցնել Սիրիա, սակայն նրանց զայրացնում է այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն չի խոչընդոտում այդ երկրում Ռուսաստանի ռազմական միջամտությանը, ուստի սկսում են որոշակի քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Սակայն, ինչպես հաղորդում է Financial Times-ը, ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեծ մասի համար դաշինքի անդամ հանդիսացող Թուրքիայի՝ Սիրիա զորքեր մտցնելու մտադրությունը խիստ անհանգստացնող է:

Թուրքիան մտադիր է Սիրիայի հյուսիսային սահմանի երկայնքով մի քանի կիլոմետր երկարությամբ բուֆերային գոտի ստեղծել, ինչը թույլ կտա Անկարային վերահսկել սիրիացի քրդերի ռազմական տեղաշարժերը: Բացի այդ, Էրդողանի վարչակարգը շարունակում է իր տարածքի միջոցով ապահովել Ասադի դեմ պայքարող զինյալների մուտքը դեպի Սիրիա:

Սաուդյան Արաբիան նույնպես անհանգստացած է տարածաշրջանում իր ազդեցության թուլացմամբ: Իրանի ազդեցության աճը զսպելու համար Էր-Ռիադը իսլամական 34 պետության կազմով «ռազմական կոալիցիա» է ստեղծել: Որոշ փորձագետներ ենթադրում են, որ Սաուդիան Արաբիան նախատեսում է ռազմական գործողություններ ծավալել Սիրիայի հարավ-արևելյան հատվածում: Սակայն պաշտոնական Էր-Ռիադը հայտարարել է, որ ռազմագործողության իրականացումը հնարավոր կլինի միայն ՆԱՏՕ-ի աջակցության պարագայում, հաղորդել է «Գազետա.ռու»-ն:

Լուսանկարը` Reuters

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս