
Սիրիայում աշխարհազորը ԴԱԻՇ-ից ազատագրել է գրեթե 50 գյուղ. ԶԼՄ-ներ

Սիրիայի ազգային աշխարհազորի ջոկատները վերջին երկու շաբաթում զինյալներից ազատագրել են 47 գյուղ երկրի հյուսիսարևելյան Էլ-Խասակե նահանգում, հայտնում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:
«Սիրիայի դեմոկրատական ուժերը (Սիրիայի ազգային աշխարհազորի նոր ձևավորումը) ազատագրել է 47 գյուղ Էլ-Խասակե նահանգի հարավում ու մոտենում են Շադդադի քաղաքին»,- հեռուստաալիքը մեջբերում է աղբյուրի խոսքը:
Նախօրեին նրանք կտրել էին ԴԱԻՇ-ի մատակարարման ուղին Իրաքի Մոսուլ քաղաքի ու Սիրայի Էլ-Խասակե քաղաքի միջև ընկած հատվածում: Վերջիններիս հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Շադդադի քաղաքի գազավերամշակող գործարանն ու Գունա նավթային հանքավայրը:
Շադդադի քաղաքը Էլ-Խասակե քաղաքում ԴԱԻՇ-ի զինյալների գլխավոր հենակետերից մեկն է: Այն գտնվում է Ռաքքա, Էլ-Խասակե ու Դեր Զոր նահանգների հատման մոտակայքում:
Ահաբեկիչները Շադդադին օգտագործում են որպես հենակետ, որտեղ ձևավորում են մարտական ջոկատներ ու դրանք ուղարկում ճակատ՝ Սիրիայի հյուսիս-արևելք: