Ընդդիմադիր հրապարակախոս Անդրեյ Պիոնտկովսկին լքել է Ռուսաստանը՝ վախենալով հետապնդումներից
Ռուսաստանցի ընդդիմադիր հրապարակախոս, քաղաքագետ, հրապարակախոս Անդրեյ Պիոնտկովսկին լքել է Ռուսաստանը՝ վախենալով «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքում հրապարակված հոդվածի պատճառով քրեական հետապնդումից, հայտնել է BBC-ին նրա փաստաբան Մարկ Ֆեյգինը:
«Ռումբ, որը պատրաստ է պայթել» հոդվածում, որը հրապարակվել էր հունվարի 23-ին, պատմվում է դաշնային իշխանության ու չեչեն ղեկավարության ու հասարակության հարաբերությունների մասին:
Նյութի հրապարակումից հետո՝ հունվարի 28-ին, Պետդումայի անվտանգության ու կոռուպցիայի հակազդեցության կոմիտեի ղեկավար Իրինա Յարովայան Գլխավոր դատախազություն է ուղարկել հարցում նյութում ծայրահեղականության առկայությունը ստուգելու վերաբերյալ:
Բացի այդ՝ Գլխավոր դատախազություն ու ՌԴ Քննչական կոմիտե հարցումներ են ուղարկել նաև Չեչնիայի խորհրդարանի պատգամավորները, ասվում է ՌԴ գլխավոր դատախազության կայքում:
Անձամբ Անդրեյ Պիոնտկովսկին Twitter-ում գրել է, թե մտավախություն ունի իր կյանքի համար:
«Քննչական կոմիտեն ու դատախազությունը կրծում են իրար 76-ամյա մարդուն սպանելու իրավունքի համար: Պետդուման հանձնարարել է իմ ոչնչացումը Քննչական կոմիտեին, սակայն դատախազությունն արդեն իմ գործն ուղարկել է Անվտանգության դաշնային ծառայություն»,- գրել է հրապարակախոսը փետրվարի 19-ին: