Բաժիններ՝

Կարող էինք «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթել նաև 4:1 հաշվով. «Միդթյուլանդի» մարզչական տնօրեն

«Միդթյուլանդի» մարզչական տնօրեն Կլաուս Ստեյնլեյնը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1):

«Սա ուղղակի ֆանտաստիկա է: Մենք հաղթեցինք «Մանչեսթեր Յունայթեդին»: Դուք կարո՞ղ եք դրան հավատալ: Հիմա երազում ենք հաջորդ ռաունդ դուրս գալու մասին:

Կարծում եմ, որ մեր բախտը նույնիսկ չբերեց, որովհետև մենք բոլոր շանսերն ունեինք ավելի խոշոր հաշվով հաղթելու: Կարող էր լինել 3:1, կամ նույնիսկ՝ 4:1:

Միայն իրենց դարպասապահի շնորհիվ նրանք 2 գնդակ բաց թողեցին»,- նշել է Ստեյնլեյնը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս