Բաժիններ՝

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում Անգլիան կաջակցի Ինֆանտինոյին

Անգլիայի Ֆուտբոլային ասոցիացիան (FA) ՖԻՖԱ-ի նախագահի առաջիկա ընտրություններում կաջակցի ՈՒԵՖԱ-ի թեկնածու Ջանի Ինֆանտինոյին: Այդ մասին հաղորդել է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Գրեգ Դայկը: ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան փետրվարի 26-ին Ցյուրիխում:

«Մենք որոշել ենք, որ աջակցելու ենք Ինֆանտինոյին: Արել ենք այն, ինչ և խոստացել ենք: Մենք շփվել ենք թեկնածուներից յուրաքանչյուրի հետ անձամբ կամ հեռախոսով: Մենք տպավորված ենք Ջանիի ծրագրով, ինչպես նաև՝ արքայազն Ալիի ծրագրով, բայց արդյունքում որոշեցինք աջակցել ՈՒԵՖԱ-ի թեկնածուին»,- Դայկի խոսքերն է մեջբերում FA-ի պաշտոնական կայքը:

Ավելի շուտ Ինֆանտինոյին իրենց աջակցությունն էին հայտնել մի քանի եվրոպական երկրներ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս