Բաժիններ՝

Համացանցում հայտնվել են Huawei սմարթֆոնի լուսանկարները՝ երեք խցիկներով

Համացանցում հայտնվել են պաշտոնապես դեռ չներկայացված Huawei P9 սմարթֆոնի լուսանկարները: Slashgear-ի փոխանցմամբ՝ ապագա առաջատար մոդելի տարբերիչ առանձնահատկությունը միանգամից երեք խցիկների առկայությունն է, որոնցից երկուսը գտնվում են դարձերեսին: Երրորդ՝ ճակատային խցիկը հանդերձված է 8-մեգափիքսելանոց սենսորով:

Լուսանկարներում պատկերված են հղկված մետաղե պատյանով մոդելներ՝ չորս գունավորմամբ. սպիտակ, սեւ-մոխրագույն, ոսկեգույն եւ վարդագույն:

Ոչ պաշտոնական տեղեկատվությամբ՝ դիսփլեյի՝ 5,2 դյույմ անկյունագծով եւ Full HD լուծաչափով սարքը նաեւ կստանա Kir in 955 պրոցեսոր, 4 գիգաբայթ գործառնական հիշողություն եւ 2 900 միլիամպեր-ժամ ծավալով կուտակիչ:

Ինչպես սպասվում է, չորս լրակազմով նոր մոդելը կներկայացնեն փետրվարին Բարսելոնի Mobile World Congress 2016 ցուցահանդեսում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29