
Samsung-ի խելացի ժամացույցները՝ Էլեկտրոնային սիմ-քարտով

Samsung ընկերությունը 2016 թվականի մարտին կթողարկի Gear S2 3G խելացի ժամացույցների նորացված տարբերակը՝ էլեկտրոնային սիմ-քարտով՝ ֆիզիկականի փոխարեն, որն առաջ պահանջվում էր սարքի համար:
Այսպիսով Gear S2 3G-ը կդառնա առաջին կրելի սարքն այդ տեխնոլոգիայի օժանդակությամբ: Կառուցվածքի փոփոխությունը թույլ կտա մեծացնել կուտակիչի ծավալը:
Samsung-ում Gear S2 3G-ի օժանդակման շուրջը համաձայնության են հասել շարժական կապի ծառայություններ տրամադրող մի շարք ընկերությունների հետ, ինչպիսք են Մեծ Բրիտանիայի Vodafone-ը, Իսպանիայի Telefonica-ն, Ֆրանսիայի Orange-ը, ինչպես նաեւ Սինգապուրի Singtel-ը, M1 Limited-ը եւ StarHub-ը:
Ինչպես սպասվում է, Samsung-ը ձեռքի գաջեթի նոր տարբերակը կցուցադրի Շարժական կապի համաշխարհային կոնգրեսում, որը 2016 թվականի փետրվարի 22-ին կբացվի Բարսելոնում: