«Ես ինքս ոնց ուզում եմ, տենց էլ անում եմ». Առաքել Մովսիսյանը՝ ուրիշի փոխարեն քվեարկելու մասին

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) այսուհետ շարունակելու է վարվել այնպես, ինչպես ինքն է ուզում: Այսօր Ազգային ժողովում լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ շարունակելո՞ ւ է խախտել էթիկայի նորմերը և ԱԺ-ում քվերակել ուրիշ պատգամավորների փոխարեն: Ի պատասխան պատգամավորն ասաց, որ այդ հարցին արդեն պատասխանել է. «Ես ինքս ոնց ուզում եմ, տենց էլ անում եմ, էլի եմ ասում` ես ոնց ուզում եմ, տենց եմ անում: Իմ կամքի թելադրանքով եմ շարժվում»:

Տեսանյութեր

Լրահոս