
«Դժվար է մերժել այնպիսի թիմի, ինչպիսին «ՊՍԺ»-ն է». Էդեն Ազար

Բելգիացին հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայում հաղթելու համար պատրաստ է փոխել թիմը:
«Դժվար է մերժել այնպիսի թիմի, ինչպիսին «ՊՍԺ»-ն է, կամ մեկ այլ ակումբի, որն ընդունակ է հաղթել Չեմպիոնների լիգան: «ՊՍԺ»-ն այսօր հենց այդ մակարդակի թիմ է, իսկ ինձ համար հաղթանակը Չեմպիոնների լիգայում գլխավոր նպատակն է: Բայց տվյալ պահին ես չեմ մտածում «Չելսիից» հեռանալու մասին»,- Ազարի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:
«ՊՍԺ»-ն և «Չելսին» խաղալու են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում:
Առաջին խաղը տեղի կունենա Փարիզում, փետրվարի 16-ին, իսկ պատասխան խաղը` Լոնդոնում, մարտի 9-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը