Բաժիններ՝

«Մեզ պետք չեն ֆուտբոլիստներ, որոնք համաձայն են գալ մեր ակումբ միայն Չեմպիոնների լիգայի համար». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահ է, որ իր թիմի Չեմպիոնների լիգայի գոտում չհայտնվելը չի խանգարի ակումբին ձեռք բերել անհրաժեշտ ֆուտբոլիստների:

Այն հարցին, թե արդյո՞ք «Լիվերպուլի» Չեմպիոնների լիգայում մասնակցություն չունենալը կազդի ակումբի ամառային տրանսֆերային պլանների վրա, Յուրգեն Կլոպը պատասխանել է.

«Մեզ հարկավոր չեն ֆուտբոլիստներ, որոնք համաձայն են գալ ակումբ միայն նրա համար, որպեսզի խաղան Չեմպիոնների լիգայում: Կարճաժամկետ պլանները հիմարություն են:

«Լիվերպուլը» հայտնի անուն է եվրոպական ֆուտբոլում: Ես վստահ եմ, որ կգտնվեն ֆուտբոլիստներ, որոնք կցանկանան խաղալ մեր թիմում:

Տրանսֆերային շուկայում շատ ֆուտբոլիստներ կան: Ավելի ուշ որոշում կկայացնենք: Եթե մենք չկարողանանք ինչ-որ մեկին համոզել գալ մեզ մոտ, ուրեմն այդպես էլ պետք է լինի: Ամառվա ընթացքում ֆուտբոլիստները շատ տարբեր առաջարկություններ են ստանում. ինչ-որ բան նրանց կասկածելի է թվում, իսկ ինչ-որ բան՝ հրապուրիչ:

Դա պրոբլեմ չէ: Ես վստահ եմ, մենք կգտնենք ֆուտբոլիստներ»,- ասել է Կլոպը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս