«Քոր է գալիս մարմինը». Տիգրան Կարապետյանը՝ Սերժ Սարգսյանի ելույթի մասին

«Երբ թախտաբիթիլները մարմնով տարածվում են, քոր է գալիս մարմինը, պետք է քորել. դա մեսիջ էր` ուղղված նախկին գործընկերներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթի մասին՝ նման տեսակետ հայտնեց «Ժողովրդական կուսակցության» առաջնորդ Տիգրան Կարապետյանը:

Պարզաբանելով, թե ինչու է ասում նախկին գործընկերներ՝ Տ. Կարապետյանն ասաց, որ կարծում է՝ որոշում կա փոփոխություններ անելու. «Քոր է գալիս մարմինը: Չնայած համակարգը զգացել է այդ վտանգը, և ինչ-որ շարժումներ կան, առաջինն այն, որ ոտքը կախ գցեց նախագահը ՀՅԴ-ի հետ համագործակցությունը, ինչ-որ ձգձգում է, չգիտեմ ինչ կլինի: Քանի որ նախագահը այդ համակարգային փոփոխությունները զոռով-շառով մտցրեց, հիմա պետք է փոփոխություններ լինեն, որ 2017 թվականից հետո ինչ-որ պաշտոն գրավի»:

Հարցին՝ այսինքն՝ մնացող նախագահի ելո՞ւյթ էր դա, Տ. Կարապետյանն այսպես արձագանքեց. «Բայց այն կազմում, որը կգա»: Տ. Կարապետյանի խոսքով՝ նախագահի այս ելույթն ուղղված էր իր թիմին:  Հարցին՝ այսինքն՝ թիմը մտածելու բան ունի՞, Տ. Կարապետյանն այսպես արձագանքեց. «Մենք բոլորս մտածելու խնդիր ունենք, որովհետև վիճակը սրվում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29