Սերժ Սարգսյանը վերջնականապես տեղը չդրեց ՀՀԿ-ի պորտը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ ասաց նախագահը բարձրաստիճաններին, իմա՝ ՀՀԿ-ականներին, որոնք շարունակում են զայրացնել նախագահին՝ չկարողանալով առաջ տանել, ինչպես նախագահն է ասում, մեր ձեռքբերումները։ Նախագահը նրանց ասաց այն, ինչ տարիներ շարունակ ասում են ընդդիմադիրները, քննադատները, ինչ գրում ու մրում է մամուլը։ Բայց եթե ՀՀԿ-ականներն ամեն անգամ հերոսական կեցվածք ընդունած հակադարձում են ընդդիմության եւ մամուլի իրենց ուղղված քննադատություններին, ապա նախագահի ասելուց հետո մի տեսակ թրջված տեսք ունեն եւ հայտարարում են, որ նախագահը շատ ճիշտ բաներ ասաց։ Ստացվում է, որ ճիշտ բաներ ասելու համար էս երկրում պիտի նախագահ լինես։
Բայց ես չէի ասի, թե ընդդիմադիր մամուլն ու վերլուծաբանները բավարարված են նախագահի ընդդիմադիր, շատ դժգոհ ելույթով։ Երեւի ավելին էին սպասում ՀՀԿ ղեկավարից, բայց, մեր կարծիքով, նա չանցավ կարմիր գիծն ու վերջնականապես տեղը չդրեց ՀՀԿ-ի պորտը։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Կուսակցության ղեկավարը չի կարող այդպես վարվել սեփական կուսակցության հետ ու այրել բոլոր կամուրջները։ Սերժ Սարգսյանն ավելի շատ հակված է ՀՀԿ-ին հորդորելու, համոզելու, հասկացնելու։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: