
Թեյլոր Սվիֆթի ու Քենդրիկ Լամարի Bad Blood տեսահոլովակն արժանացել է «Գրեմմի» մրցանակի

«Գրեմմի» երաժշտական 58-րդ մրցանակաբաշխությանը «Լավագույն երաժշտական վիդեո» անվանակարգում մրցանակի է արժանացել Թեյլոր Սվիֆթի ու Քենդրիկ Լամարի Bad Blood տեսահոլովակը: Մրցանակների հանձնման արարողությունը անցկացվել է Լոս Անջելեսում:
Սվիֆթը հաղթել է նաև «Լավագույն վոկալ փոփ ալբոմ» անվանակարգում իր «1989» ձայնասկավառակով:
Երգչուհու փոխարեն մրցանակն ստանալու համար բեմ է բարձրացել կիթառահար Ջեք Անտոնոֆը: