Տիգրան Ուրիխանյանը Գեորգի Կուտոյանի մորաքրոջ տղան է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի ելույթը խուճապի է մատնել ՀՀԿ-ականներին, եւ չնայած զգուշացմանը` «չխոսել պատերի տակ», նրանք քննարկում են, թե ինչ է լինելու իրենց հետ: Նույնական տագնապներ կան նաեւ ԲՀԿ-ում: Ի դեպ, Սերժ Սարգսյանի ելույթին ներկա էր նաեւ ԲՀԿ-ից դուրս եկած, այսպես ասած` մերձքոչարյանական «հատվածը»` Էլինար Վարդանյանը եւ Ստեփան Մարգարյանը, որոնք նախորդ անգամ չէին մասնակցել նախագահականում Սահմանադրության քննարկումներին: Ասում են` եկել-հասել էին դռանը, տեղեկանալով «ծեմածիկային», թողել-հեռացել էին: «Դե, Արա Աբրահամյանի կուսակցություն ստեղծելու ծրագիրը փոզմիշ եղավ, Օսկանյանը, ճիշտ է, դեռ չի կողմնորոշվել, բայց, մեր տեղեկություններով, չի ստեղծելու, նրանց մնում է այլեւս մասնակցել նախագահականի բոլոր միջոցառումներին»,- ասաց մեր աղբյուրը` հավելելով, որ ամենալավը երեւի «կդիրքավորվի» Տիգրան Ուրիխանյանը. «Գեորգի Կուտոյանը` ԱԱԾ նորանշանակ պետը, նրա հալալ մորաքրոջ տղան է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29