Իշխանությունը համոզել է ՀՅԴ-ին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր երեկոյան կստորագրվի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը։ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չհերքեց դա։ Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ից ստորագրողը լինելու է ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը։ ՀՀԿ-ից Դո՞ւք եք ստորագրելու, որտե՞ղ, ինչ ձևաչափով։ «Դեռևս նման քննարկում չկա, վաղը կորոշենք, կասենք»,- ասաց Բաղդասարյանը։ ՀՅԴ-ն կստանա էկոնոմիկայի, կրթության և գիտության, տարածքային կառավարման նախարարությունները, ինչպեսև Շիրակի ու Արագածոտնի մարզպետների պաշտոնները։ Կստանա նաև Արաբկիրի թաղապետի պաշտոնը։

Խոսակցություններ կային, թե Շիրակի մարզի հարցը «փոզմիշ» է եղել, սակայն, մեր տեղեկություններով, իշխանությունը համոզել է ՀՅԴ-ին վերցնել այս մարզը։ Հավանաբար մտածել են, որ, միևնույն է, որևէ ուժ, այդ թվում՝ ՀՅԴ-ն, այս մարզում հաջողության հասնել չի կարող։ Երեկվա դրությամբ փոխվել էր նաև պաշտոնի հավակնորդի անունը, սկզբում Ջրային տնտեսության կոմիտեի պետի տեղակալ Հակոբ Մաթիլյանի թեկնածությունն էր շրջանառվում, իսկ երեկ՝ Հովսեփ Սիմոնյանի, մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալի։ Արագածոտնի համար ՀՅԴ-ն ներկայացրել Է նախկին մարզպետ Գագիկ Գյոզալյանին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս