
Դիսնեյի արքայադուստրերը սկսել են երգել մայրենի լեզվով

YouTube-ի Movie Munchies ալիքում երկու տեսանյութ է հայտնվել Դիսնեյի երգող արքայադուստրերով: Ընդ որում՝ նախ կոմպոզիցիաները կատարվում են անգլերենով, այնուհետեւ այն լեզվով, որով գրվել են մուլտֆիլմերի հիմքում դրված ստեղծագործությունները: Հոլովակներում կարելի է տեսնել ջրահարս Արիելին, ինչպես նաեւ Մուլանին, Ձյունանուշին, Բելին եւ շատերի կողմից սիրված այլ հերոսուհիների: